Մշակույթ Հասարակություն 

ՀՀ Ազգային ժողովը սկսում է «Դասական արվեստի տարածման» նոր ծրագիր

«Դասական արվեստի տարածման» ծրագիրը կրթական ու դաստիարակչական է, նպատակ ունի Հայաստանի հանրությանը մոտեցնել դասական արվեստի բոլոր ճյուղերին, նրանց մեջ արթնացնել սերն արվեստի նկատմամբ:

Այդ նպատակին հասնելու համար 2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ և այլն: Միջոցառումներն իրականացվելու են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի բարձր հովանու ներքո, ինչպես նաև` բազմաթիվ ընկերությունների աջակցությամբ: Միջոցառումների ցանկում ընդգրկված են դասական արվեստի բոլոր ճյուղերը:
Ծրագրի մեկնարկը կտրվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Փետրվարի 20-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում տեղի կունենա «Ղազարոս Սարյանի» անվան լարային քառյակի համերգը: Համերգի ընթացքում կհնչեն հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: Սկիզբը՝ ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է:

Նույն շարքից