Հասարակություն 

Ադրբեջանում հայրը կտրել է իր 6-ամյա երեխայի կոկորդը

Ադրբեջանի Բեյլագյանի շրջանում դաժան դեպք է տեղի ունեցել: Ադրբեջանական apa.ru գործակալության հաղորդմամբ՝ Յուհարը Քեբիրլի գյուղում բնակիչ Զահիդ Իսկենդերովը դանակով կտրել է իր 6-ամյա որդու՝ Ումիդի կոկորդը:

Սեփական երեխային սպանելուց հետո տղամարդը փախուստի է դիմել: Ոստիկանությունը սկսել է նրա որոնման աշխատանքները:

Նախնական տվյալներով՝ նա հանցագործությունը գործել է ընտանեկան վեճի ժամանակ: Երեխան սովորում էր առաջին դասարանում: Քրական գործ է հարուցվել:

Նույն շարքից