Քաղաքական Միջազգային 

Ի՞նչ էր անում Մերկելը նախքան հեղափոխությունը. Փաստորեն նա «բոլշեւիկ» էր

Գերմանիայում հրատարակվել է «Անգելա Մերկելի առաջին կյանքը» գիրքը, որը նվիրված է Գերմանիայի կանցլերի երիտասարդության տարիներին: Աշխատության հեղինակները նրան մեղադրում են ԽՍՀՄ իշխանությունների հետ համագործակցելու մեջ: Այս մասին գրում է գերմանական Spiegel պարբերականը:

Հեղինակների կարծիքով, Գերմանիայի գործող կանցլերը սերտ համագործակցության մեջ է եղել խորհրդային ՊԱԿ-ի հետ, եւ քաղաքականությունում ճանապարհ է հարթել Մոսկվայի գործուն աջակցության շնորհիվ: Մասնավորապես երիտասարդ Մերկելը անդամակցել է գերմանական կոմսոմոլին, որտեղ եղել է գաղափարախոսության հարցերով պատասխանատու:

Բացի այդ կանցլերը անդամակցել է ԳԴՀ ու ԽՍՀՄ բարեկամության դաշինքին:
Իր հերթին Մերկելը չի ժխտել իրեն առաջադրված փաստարկները՝ նշելով, որ այդ մասին չի բարձրաձայնել, քանի որ իրեն երբեք չեն հարցրել:

Նույն շարքից