Ռուս հայտնի երգչուհի Վալերիան բրիտանական BBC հեռուստաընկերության եթերում թվարկել է հայրենական շոու-բիզնեսի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցեղ արտիստների անունները:
Իր հայտարարությունը երգչուհին կատարել է լրագրող ու հաղորդավար Անտոն Կրասովսկու հետ վիճաբանության ընթացքում, ով ավելի վաղ խոստովանել էր իր գեյ լինելու մասին ու պայքարում է հոմոսեքսուալ պրոպագանդան արգելող օրինագծի դեմ:
Վալերիան հայտնել է, որ պաշտպանում է նման օրինագիծն, ու իր կարծիքով, միասեռականները կարող են իրենց ֆանտազաներին զոռ տալ տանը, այլ ոչ թե դրա մասին բարձրաձայնել ամեն անկյունում:
Բացի այդ, Վալերիան տվել է ռուս շոու բիզնեսի գեյերի անուններ, որոնց շարքում են հայտնվել Սերգեյ Պենկինն ու Բորիս Մոյիսեեւը: