Քաղաքական Միջազգային 

Ռուս-թուրքական հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են. Պեսկով

Կրեմլում չեն ցանկանում կանխատեսել՝ արդյոք էլ ավելի կվատթարանան Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ այդ հարցի մասին կցանկանար չպատասխանել:

Նրան հարցրել էին, թե հնարավո՞ր է էլ ավելի լարվել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները, ինչին Կրեմլի ներկայացուցիչը արձագանքել է. «Հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են»:

Պեսկովը նաև նշել է. «Ռուսաստանն ափսոսում է դրա համար: Մենք չենք եղել այս ճգնաժամի նախաձեռնողը»:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 24-ին Թուրքիան Սիրիայի հետ սահմանին խոցել է ռուսական «Սու-24» ռմբակոծիչը: Անկարան ներողություն չի խնդրել Մոսկվայից տեղի ունեցածի համար: Երկու երկրների հարաբերությունները կտրուկ վատթարացել են:

Նույն շարքից