Բիզնես Գյուղատնտեսություն Հասարակություն Տնտեսություն 

2015 թվականին Հայաստան այցելել է 1 մլն 192 հազար զբոսաշրջիկ

analitik.am

2015 թվականին Հայաստան այցելել է 1 մլն 192 հազար զբոսաշրջիկ: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Նրա խոսքով,  2014 թվականի համեմատ աճ չի ունեցել. «Նվազումը պայմանավորված է Ռուսաստանից այցելությունների թվի կրճատման հետ: 2014 թվականի համեմատ ավելի քան 30 տոկոսով նվազել են Ռուսաստանից արտագնա այցելությունների թիվը բոլոր ուղղություններով, իսկ դեպի Հայաստան՝ ընդամենը 6 տոկոսով»:

Ներկայացնելով Travel.ru կայքի տվյալները` նա նաև հայտնեց, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Հայաստանը տուրիզմի համար ամենամատչելի երկրների եռյակում է:

Ռուսաստանցիները սկսել են հանգստի մեկնել Հայաստան, ոչ միայն ամռանը եւ աշնանը, այեւ Ամանորին: Արդյունքում, եթե ընդհանուր առմամբ Ռուսաստանից արտագնա տուրիզմի ոլորտում անկումը 2015-ին կազմել է 30տոկոս, ապա Հայաստանի մասով միայն 6 տոկոս:

Նույն շարքից