Առողջապահություն Հասարակություն 

Աշխարհին սարսափեցրած վիրուսը. Զիկան Հայաստանում հայտնվելու շանսեր ունի՞

Armtimes.com-ը գրում է. Հիմնականում արեւադարձային երկրներում տարածված Զիկա վիրուսը հասել է Ռուսաստան: Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Ռուսաստանում գրանցվել է Զիկա վիրուսի առաջին դեպքը: Վարակվածը կին է, ով օրերս է վերադարձել Դոմինիկյան Հանրապետությունից:

ՀՀ առողջապահության նախարարությունը, նկատի ունենալով Զիկա տենդի համաճարակային լարված իրավիճակն աշխարհում, շարունակում է Զիկա տենդի տարածման կանխարգելման աշխատանքները: Մասնավորապես, նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Զիկա տենդի համաճարակաբանության, ծագումնաբանության, դեպքի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման» մեթոդական ուղեցույցը, «Նախազգուշացում զբոսաշրջիկներին՝ Զիկա տենդից խուսափելու համար» վերտառությամբ պաստառը, ինչպես նաեւ հանձնարարվել է ՀՀ պետական սահմանի անցակետերում ուժեղացնել սանիտարակարանտինային հսկողությունը Զիկա տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար:

Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Լիլիթ Ավետիսյանի հետ:

– Տիկին Ավետիսյան, այսօր տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանում Զիկա վիրուսով վարակվելու առաջին դեպքն է արձանագրվել: Որքանո՞վ է հավանական Հայաստանում այդ վիրուսի տարածումը եւ ի՞նչ միջոցառումներ են իրականացվում դա կանխարգելելու համար:

– Հայաստանում այդ վիրուսի տարածումը հավանական չէ, որովհետեւ այդ վիրուսը տարածվելու համար պետք է լինի Aedes aegypti տեսակի մոծակ, դրա զարգացման համար լինի տաք ջերմաստիճան, իսկ հիմա ձմեռ է մեզ մոտ: Եթե անգամ ամառ լինի՝ էդ մոծակը Հայաստանի Հանրապետությունում չի հանդիպում:

– Իսկ այդ դեպքում Ռուսաստանի Դաշնությունում ինչպե՞ս է գրանցվել վարակվելու դեպքը:

– Մարդը, որը գնացել է այլ երկիր, որտեղ կա այդ հիվանդությունը՝ վարակվել, եկել է: Դա չի նշանակում, որ հիվանդությունը Ռուսաստանում տարածվել է:

-Հայաստանո՞ւմ էլ կարող է արձանագրվել:

-Կարող է: Կարող է այնպես լինել, որ մարդը, որը գնացել է Բրազիլիա, վարակվի, գա այստեղ: Բայց դա չի նշանակում, որ հիվանդությունը կարող է տարածվել Հայաստանում:

Շարունակությունը՝ այստեղ:

Նույն շարքից