2016 թվականին մայրաքաղաքի վարչական շրջաններում կշարունակվեն արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման և վերականգնման աշխատանքները:
«Երքաղլույս» ՓԲ ընկերությունը մայրաքաղաքի փողոցներում և բակերում նախատեսել է վերականգնել թվով 330 լուսակետ: Ցանկն ընտրվել է առաջնահերթության կարգով և համաձայնեցվել մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի հետ: Առանձին աշխատանքներ կիրականացվեն նաև վարչական շրջանների ծրագրերով: