Հայաստան Քաղաքական գլխավոր 

Հիմա Դուք շատ ավելի բարձր ղեկավար եք. Մեդվեդևը` Տիգրան Սարգսյանին

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպում է ունեցել ԵՏՄ-ի գործադիր մարմնի ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ: Ինչպես նշվում է ՌԴ կառավարության հաղորդագրությունում Մեդվեդևը ողջունել է Տ. Սարգսյանին` մասնավորապես ասելով:

«Մենք Ձեզ հետ վերջին անգամ հանդիպել ենք, երբ Դուք ղեկավարում էիք Հայաստանի կառավարությունը, իսկ այժմ դուք ավելի բարձր, վերազգային կազմակերպության ղեկավար եք, որը ղեկավարում է Եվրասիական մեր գործընկեր կառավարությունների գործունեությունը: Նախ և առաջ ցանկանում եմ մաղթել Ձեզ հաջողություններ այդ դժվարին, բայց, կարծում եմ, հետաքրքիր աշխատանքում, քանի որ այն ուղղված է ինտեգրման, մեծ հաջողությունների գրանցման, որոնք շահեկան են Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր ղեկավար-կայանը տեղակայված Է Մոսկվայում, ամենայն հավանականությամբ, մենք կունենանք բավական քանակությամբ շփումներ, որոնք կանցկացվեն կառավարական մակարդակով: Հանդիպումներից մեկը տեղի կունենա մոտ ապագայում: Իհարկե շատ կարևոր է ստեղծել լիարժեք աշխատանքային մթնոլորտ Կոլեգայի նոր կազմի հետ, որպեսզի լուծենք այս պահին ակտուալ համարվող խնդիրները: Կատարելագործենք իրավական բազան, այնտեղ բավականին շատ հավաքված փաստաթղթեր կան, որոնք պետք է ընդունել, դա հեշտ գործ չէ, պետք է գտնել լուծումներ տարբեր, երբեմն, շատ բարդ իրավիճակներում, որոնք առաջանում են Եվրասիական միության տնտեսական կյանքի, կամ կապված այլ որևէ խնդիրների հետ: Ես խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում նաև Եվրասիական միության գործընկերների հետ: Դուք գիտեք, որ մենք Ուկրաինայի տարածքով մեր բեռների տարանցիկ փոխադրումների և առաքման խնդիր ունենք:Մենք ստիպված էինք ձեռնարկել պատասխան քայլեր: Այս ամենը ևս ընդգրկվում են այն հարցերի շարքում, որոնք պետք է համաձայնեցվեն Եվրասիական տնտեսական միության ձևաչափով: Թույլ տվեք Ձեզ մաղթել լուրջ հաջողություններ»:

Ի պատասխան Տիգրան Սարգսյանն իր խոսքում ասել է. «Խորապես շնորհակալ եմ: Թույլ տվեք ամենից առաջ շնորհակալությունս հայտնեմ ջերմ խոսքերի և ինձ ցուցաբերած վստահության համար: Ես գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը, որն այսօր վստահվել է ինձ: Մեր երկրների կողմից կան լուրջ սպասելիքներ, քանի որ և քաղաքացիները, և գործարարները ցանկանում են տեսնել ինտեգրումից իրական առավելություններ, և մենք պետք է ցույց տանք, որ ինտեգրումը տեղի է ունենում և որը լրացուցիչ խթան կհանդիսանա ինտեգրացիոն գործընթացներում: Իհարկե, Ձեր աջակցությունը անխոս կօգնի մեզ ավելի արդյունավետ շարժվել առաջ: Ես երախտապարտ եմ, որ մեր հանդիպումները կլինեն պարբերաբար, որն, իհարկե, կօգնի շատ հարցեր լուծել ինչքան հնարավոր է արագ: Շնորհակալություն»:

Նույն շարքից