Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ միայն ծայրահեղ դեպքում կօգտվի Գերագույն ռադան լուծարելու իրավունքից: Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի կայքը:
«Գերագույն ռադայի լուծարումը նախագահի պարտավորությունը չէ, այլ միայն` իրավունքը: Եվ ես դրանից կօգտվեմ միայն ծայրահեղ դեպքում, որը մենք ուղղակի իրավունք չունենք թույլ տալու», — ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Պորոշենկոն ընդգծել է, որ վստահության վերականգնման հարցը պիտի որոշվի խորհրդարանի պատերի ներսում:
«Վստահությունը գլխավոր ռեսուրսն է, որն անհրաժեշտ է մեր երկրի առաջ կանգնած լայնածավալ խնդիրները լուծելու համար: Խորհրդարանից ես արագ եւ պետական լուծումներ եմ սպասում: Իսկ ես իմ կողմից չեմ ուշացնի», — հայտնել է Պորոշենկոն: