Քաղաքական Միջազգային 

Պորոշենկոն Ուկրաինայի վարչապետին ու գլխավոր դատախազին կոչ է արել հրաժարական ներկայացնել

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին և վարչապետ Արսենի Յացենյուկին կոչ է արել հրաժարական տալ, հաղորդում է TASS-ը:

«Այսօր առավոտյան ես հանդիպել և հանգամանալից զրույց եմ ունեցել գլխավոր դատախազի հետ: Ես դիմել եմ Վիկտոր Նիկոլաևիչին առաջարկությամբ, որպեսզի նա հրաժարականի դիմում գրեմ»,- ասել է Պորոշենկոն:

Նախագահը նշել է, որ Շոկինը «ներդրել է այն բարեփոխումները, որոնց Ուկրաինայի գլխավոր դատախազությունը տասնամյակներով դիմադրություն է ցուցաբերել»:

Այդ ընթացքում նախագահի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլսկին Twitter-ի իր էջում գրել է, որ Պորոշենկոն վարչապետ Արսենի Յացենյուկին կոչ է արել հրաժարական տալ, «իշխանության հանդեպ վստահությունը վերականգնելու համար»:

Նույն շարքից