Հասարակություն Իրավական 

Արտակարգ դեպք Գյումրիում. վիճաբանության ժամանակ կտրել են երիտասարդի ականջը. aravot.am

Այսօր կեսօրին Առափի գյուղում գտնվող «Փակ ծառ» ռեստորանի մուտքի մոտ վիճաբանության ժամանակ կտրել են Գյումրու բնակիչ,1993 թվականին ծնված Ա. Տ.-ի աջ ականջը:

Նախնական տեղեկությունների համաձայն, վիճաբանությունը ծագել է աղջկա պատճառով: Ա. Տ.-ին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:

Ինչպես Aravot.am-ին փոխանցել է Գյումրի բժշկական կենտրոնի փոխնտօրեն Արմեն Խաչատրյանը, վերջինս մոտ առկա է աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատում:

Նշենք՝ երիտասարդի ականջը չեն գտել, որ պլաստիկ վիրաբույժը գոնե կարողանար այն վիրահատել, ամենայն հավանականությամբ  նրա հետ վիճաբանող տղան իր հետ է տարել ականջը:

Ըստ բժիշկների, վերքը պետք է լավանա, որ կարողանան արհեստական ականջ տեղադրել: Ոստիկանության կողմից կատարվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կասկածյալին փնտրելու ուղղությամբ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից