Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այո, հանդիպում եղել է»,- ասել է Պեսկովը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Երկու երկրների միջեւ շարունակվում են ռուսական Տ-90 տանկերի առքուվաճառքի շուրջ բանակցությունները: Մարտական մեքենաներ գնելու պլանների մասին Թեհրանը հայտնել էր դեկտեմբերին, սակայն ավելի ուշ ղեկավարությունը որոշել էր պայմանագիր չկնքել, քանի որ Իրանը սեփական «Քարար» տանկի նախագիծն էր մշակել, փոխանցում է ՌԲԿ-ն: