Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանն ու Իրանը ընդհանուր շահեր ունեն Մերձավոր Արեւելքում. Շոյգու

Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում ընդհանուր մարտահրավերներ եւ սպառնալիքներ ունեն, որոնց հնարավոր է դիմակայել միայն համագործակցելով: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության  նախարար Սերգեյ Շոյգուն իր իրանցի գործընկեր Հոսեյն Դեհգանի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպումը բացելիս Շոյգուն նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը պատրաստ են համակարգել գլոբալ եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցությունը:

Շոյգուի խոսքով՝ հանդիպումը կնպաստի երկու երկրների զինված ուժերի միջեւ բարեկամական հարաբերություններին, փոխանցում է Interfax-ը:

«Կարծում ենք, որ մեծամասամբ երկկողմ համագործակցության նախագծերի գործնական իրականացումից է կախված լինելու միջազգային ահաբեկչության դեմ Ռուսաստանի եւ Իրանի ձեռնարկած միջոցների արդյունավետությունը: Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում ընդհանուր մարտահրավերներ եւ սպառնալիքներ ունեն, որոնց հնարավոր է դիմակայել միայն համագործակցելով»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Նույն շարքից