Քաղաքական Միջազգային 

Ուկրաինայի Գերագույն ռադան կառավարությանը անվստահություն չի հայտնել

Ուկրաինայի խորհրդարանը կառավարության աշխատանքը անբավարար է ճանաչել: Այս որոշումը պաշտպանել է 247 պատգամավոր: Այդուհանդերձ, Ռադան չի ընդունել կառավարությանն անվստահության քվե հայտնելու բանաձեւը:

Անվստահության քվե հայտնելուն կողմ է քվեարկել 194 պատգամավոր՝ անհրաժեշտ 226 նվազագույն շեմի պարագայում:

Պատգամավորները նախարարների կաբինետի հրաժարականի հարցը երկրորդ անգամ կարող են բարձրացնել միայն հաջորդ նստաշրջանի ժամանակ, որը կբացվի սեպտեմբերի 6-ին՝ համաձայն խորհրդարանի աշխատանքային օրացույցի, փոխանցում է RIA Novosti-ն:

Նույն շարքից