Ուկրաիանայի հակակոռուպցիոն վարչությունը կասեցրել է Միխեիլ Սաակաշվիլիի դեմ հարուցված քրեական գործը: Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով, Օդեսայի նահանգապետը մեղադրվում էր կաշառակերության մեջ:
Մեղադրանքը ներկայացրել էր Պետրո Պորոշենկոյի բլոկի պատգամավոր Դմիտրի Գոլուբոշին: Նա Սաակաշվիլիին և նրա թիմին մեղադրում էր ֆոնդից գումար յուրացնելու մեջ: Ֆոնդը հիմնվել էր հակակոռուպցիոն նպատակներով: