Փետրվարի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղիէ ունենալու «Հայկյան» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Նշենք, որ լրանում է երիտասարդական այսմրցանակաբաշխության 15-ամյակը։
Փետրվարի 24-ին ավելի քան մեկ տասնյակ անվանակարգերում մրցանակներ կստանան 2015 թվականիներիտասարդության ոլորտում ակտիվ, ծավալուն աշխատանք իրականացրած ուսանողական, հասարակականկազմակերպությունները, երիտասարդական նախագծերը, երիտասարդներին աջակցած կառույցները և այլն։
Ավանդական անվանակարգերից բացի, կհանձնվեն նաև հատուկ մրցանակներ։«Հայկյան» մրցանակաբաշխությունը նպատակ ունի խթանել հանրապետությունում ուսանողականինքնակառավարման մարմինների ակտիվությունը, երիտասարդական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտությանոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունն ու պետականերիտասարդական քաղաքականության ոլորտում աշխատանքները և այլն։
«Հայկյան» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կուղեկցվի Հայաստանի պետականերիտասարդական նվագախմբի նվագակցությամբ։ Ելութ կունենան անվանի արտիստներ։