ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է ռեժիսոր Արման Մանարյանի մահվան կապակցությամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից, ՀՀ Ազգային ժողովի նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ ռեժիսոր, սցենարիստ, արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանի մահվան կապակցությամբ:
Արման Մանարյանը մեր կինոարվեստի այն տաղանդավոր դեմքերից էր, ում անվան հետ է կապվում հայ կինոյի մի հարուստ ժամանակահատված: Նրա գործունեությունը՝ ի դեմս իր նկարահանած և իր մասնակցությամբ ստեղծված կինոֆիլմերի, մեր մշակույթի մնայուն էջերից է, էջեր, որոնք նրա նվիրումի,աշխատասիրության ու արվեստի յուրատեսակ ըմբռնումի հիշարժան վկայությունն են:
Ցավակցում եմ Արման Մանարյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին և կիսում նրանց վիշտը»: