Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կայացել է Չավուշօղլուի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Նախատեսվում է Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկելու են Թուրք –Վրացական հարաբերությունները:
Վրաստան այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահի, Վարչապետի և Խորհրդարանի նախագահի հետ:
Իսկ փետրվարի 19-ին նախատեսվում է անցկացնել Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: