Հասարակություն Ֆոտոներ 

Հալեպն այս օրերին պատերազմական շատ ծանր փուլով է անցնում. լուսանկարներ

analitik.am

Սիրիայի երբեմնի տնտեսական մայրաքաղաք Հալեպն այս օրերին պատերազմական շատ ծանր փուլով է անցնում. գրում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը։
Անցյալ շաբաթ և վերջին մի քանի օրերի ընթացքում սիրիական բանակը ռազմական լուրջ գործողություններ է ձեռնարկել զինյալ խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում։

Այժմ Հալեպի հայաբնակ թաղամասերից ոչ հեռու՝ ծայրամասային շրջաններում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով լսվում են տարբեր զենքերի, հրաձգության, ռումբերի պայթյունների ահեղ ձայներ, որոնց պատճառը արդեն մի քանի օր է սիրիական բանակի ու ընդդիմադիր զինյալների միջև ընթացող բախումներն են։
Այդ պատճառով վերջին օրերին ավելացել են Հալեպի տարբեր շրջանների, այդ թվում քրիստոնեաբնակ ու հայաբնակ թաղամասերի դեմ ահաբեկչական խմբավորումների կողմից արձակվող հրթիռների թիվը։
Ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունների թիրախում են Հալեպի զանազան շրջաններ` Նոր Գյուղը, Սուլեյմանիեն, Վիլլաները, Թելեֆոն Հաուային, ալ-Ճապրիեն, Ազիզիեն և այլն։

Հրթիռակոծման թիրախ են դարձել հայկական թաղամասերը, ազգապատկան կառույցները, օրինակ Սիրիայի օգնության խաչի բժշկական կենտրոնը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մերձակայքը, ազգային Ճեմարանի շրջանը։

«Հալեպում ռումբերի ու հրթիռների պայթյունները, ավերածությունները դեռ շարունակվում են աննկարագրելի ձևով»,-գրում է «Բերիո լուրերի» էջը։1 2 3 4 5

 

Նույն շարքից