Ախալքալակից Վրաստանի խորհրդարանում մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանի Վրաստանի պատվիրակության կոմից հակահայկական նախագծին ԵԽԽՎ-ում կողմ քվեարկելու մասին հայտարարությունը աղմուկ է առաջացրել պատգամավորների մոտ:
Խորհրդարանի մեծամասնության պատգամավորներից մեկը ՝Գիա Վոլսկի հայտարարել է, որ Եվրախորհրդարանում վրացական պատվիրակության քվեարկությունը հարևան երկրների հետ առճակատում և լարում չի փնտրում:
Վոլսկին կարևորել է երկրում կայունությունը, նա մասնավորապես ասել է. «Վրաստանը մեր ընդհանուր երկիրն է՝ վրացիների, հայերի և ադրբեջանցիների, կարևորում եմ երկրում կայունությունը »:
Ավելի ուշ Սամվել Պետրոսյանը պարզաբանել է, որ իր հնչեցրած տեսակետը Վրաստանի խորհրդարանի փոքրամասնության տեսակետը չի եղել:
Նշենք , որ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը լիագումար նիստի ժամանակ քննադատական ելույթով է հանդես եկել խորհրդարանի որոշ պատգամավորների հակահայկական պահվածքի հանդեպ, մասնավորապես շեշտելով ԵԽԽՎ-ում ներկայացված հակահայ նախագծին կողմ քվեարկելու դեպքը: