15 տարվա պատժաչափն ամբողջությամբ կրելուց հետո երեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից մեկի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու համար դատապարտված Արթուր Այվազյանը, ով հայտնի է Մանախ մականունով: Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանը Artimes.com-ի հետ զրույցում տեղեկացրել է , որ ներկայումս զբաղվում են այդ գործով ներպետական ատյանները սպառելով, որպեսզի դիմեն Եվրոպական դատարան:
«Բացասական եմ գնահատում Այվազյանին պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու որոշումը: Եվրոպական դատարանը, կարծում եմ, այդ հարցով իր որոշումը կկայացնի...Սպառում ենք ներպետական ատյանները, որպեսզի դիմենք Եվրոպական դատարան՝ պահանջելու, որ առանց պատճառաբանությունների մարդուն վաղաժամկետ ազատ արձակելուց զրկելը ճանաչվի օրենքի խախտում»,- ասել է Ալումյանը:
Թեեւ 15 տարի է անցել նրան ազատազրկելուց, սակայն ըստ Ալումյանի Արթուր Այվազյանը պնդում է, որ կապ չունի այդ հանցագործության հետ: Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր Հոկտեմբերի 27-ի գործով վկաներից՝ Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու մեջ։
Ավելի մանրամասն՝ այստեղ