Քաղաքական Միջազգային 

Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Էրդողանի եղբա՞յրն է

Ինչպես տեղեկացնում է armweeklynews.am-ը հղում անելով Catholic World News կայքին, թուրքական հատուկ հանձնաժողովը քննել է Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վիճակը և հանգել այն եզրակացության, որ պատրիարքն ի վիճակի չէ որոշումներ կայացնել և անհրաժեշտ է պաշտոնակատար:

Հիշեցնենք, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2008 թվականին անգիտակից գամված է անկողնում և տառապում է Այցեյմերի հիվանդությամբ: Պատրիարքի պարտականությունները մինչ օրս վստահվել են պատրիարքարանի լուսարարապետ և ապա պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթէշյանին, սակայն այս վստահությունը միանշանակ չի ընդունվել պոլսահայության կողմից:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը, որն էլ զբաղվում է երկրում բնակվող ազգային և կրոնական փոքրամասնությունների հարցերով,առաջիկայում որոշում կկայացնի, թե ինչ ասել է ՛՛պաշտոնակատար՛՛ և ինչով է դա տարբերվելու ՛՛փոխանորդից՛՛ :

Միանշանակ կարելի է պնդել, որ Արամ Արք Աթեշյանը փոխանորդից անցում կկատարի պաշտոնակատարի, քանի որ նա 2013 թվականի հանրահայտ մի իրադարձությունից հետո պաշտոնապես համարվում է նախագահ Էրդողանի խորթ եղբայրը:

Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի փետրվարին, երբ Գերմանիայի կանցլեր Մերկելը ժամանել էր Թուրքիա և առանց Թուրքիայի վարչապետի՝ այն ժամանակ Էրդողանն էր, հանդիպել երկրի կրոնական փոքրամասնությունների առաջնորդների հետ:

Հանդիպման ժամանակ Անգելա Մերկելը քննադատել էր Էրդողանի կառավարությանը կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթաց չգրանցելու համար, հատկապես` ասորիների Մոր Գաբրիելի վանքային համալիրի հարցում:

Ներկա կրոնական առաջնորդները համաձայնել են Մերկելի հետ, բացի մեկից… հանկարծ Արամ Աթեշյանը մեկնել է ձեռքը` առաջ պարզած ցուցամատով և ասել ` ’’One Minute..’’ (Սա 2009 թվականին Դավոսում Էրդողանի Իսրայելի նախագահ Պերեսին ուղղված հանրահատ ’’One Minute’’-ի կրկնությունն էր): Մերկելը լռել է և ապշած սպասել է Աթեշյանի խոսքին: ''Դուք այդ ինչ եք ասում: Դուք հասկանում եք ձեր ասածը: Ես Թուրքիայի վարչապետի հասցեին ոչ մի վատ բան չեմ ասի: Դուք տեղյակ եք, թե 12 տարի առաջ հայ համայնքն ինչպես է ապրել, ինչքան նեղություններ է կրել''-ասել է Աթեշյանը:

Ավելի մանրամասն՝ այստեղ

Նույն շարքից