Այսօր ժամը 10:40-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեստան 12 փողոցի բնակիչ Գևորգ Սարգսյանը իր վարած Газель մակնիշի 3619 Տ համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ թունելի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու բետոնե հատվածի վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ավտոմեքենան նշված հատվածից դուրս է բերվել հատուկ քարշակ-վերաբարձ կռունկի միջոցով:
Մանրամասները՝ այստեղ։