Ֆրանսիայի Ռյուեյ Մալմեզոն քաղաքի Les Ecuries de Richelieu սրճարանի սեփականատեր Ալեքսանդր Կալլը արգելել է բանկերի աշխատակիցներին այցելել իր սրճարան, այն պատճառաբանությամբ, որ բանկերից մեկը հրաժարվե է վարկավորել նրան:
Գործարարը բազմիցս փորձել է վարկ վերցնել մոտ 70 հազար եվրո, երկրորդ հաստատությունը բացելու նպատակով, սակայն հերթական մերժումից հետ Կալլը ռեստորանի մուտքի առջև կախել է ցուցանակ գրությամբ. Բարի գալուստ շներին, բանկիրների մուտքն արգելվում է, եթե նրանք չվճարեն 70 հազար եվրո: Նա համոզված է, որ պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերել:
Սեփականատերը պատրաստվում է հրաժարվել սպասարկել ցանկացած ֆինանսիստ, եթե նրանց ճանաչի: