Հասարակություն 

Եղանակային ի՞նչ անակնկալներ են սպասվում առաջիկա օրերին

Փետրվարի 15-ից հանրապետության տարածք ներթափանցած հարավային տաք օդային հոսանքները առաջ բերեցին օդի ջերմաստիճանի էականորեն բարձրացում:

Ներկա պահին օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվում է, երեկվա հետ համեմատած եղանակը այսօր տաքացել է ևս 3-4 աստիճանով:

ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով, փետրվարի 18-ին Երևանում կանխատեսված է +16...+18 աստիճան տաքություն, որի արդարացման դեպքում կգրանցվի ջերմաստիճանային ռեկորդ։

Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումների համաձայն, առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի, փետրվարի 19-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում այն կնվազի 8-10 աստիճանով, իսկ մյուս  շրջաններում 4-5 աստիճանով: Փետրվարի 19-ին միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, իսկ փետրվարի 20-ին շրջանների զգալի մասում նաև կսկսվեն տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, իսկ նախալեռներում  և հովտային շրջաններում անձրևի տեսքով:

Նույն շարքից