Քաղաքական Միջազգային 

ԵՄ գագաթնաժողովի գլխավոր թեման կդառնա Բրիտանիայի ապագան ԵՄ կազմում. Մերկել

Մեծ Բրիտանիայի ապագան ԵՄ կազմում կդառնա Եվրամիության գագաթնաժողովի գլխավոր թեման, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:

Կանցլերի խոսքով` ինքը կիսում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի կարծիքն այն մասին, որ ԵՄ-ը պետք է դառնա ավելի թափանցիկ և պակաս բյուրոկրատական կազմակեպություն:

Բրյուսելում փետրվարի 18-19-ին տեղի կունենա ԵՄ գագաթնաժողովը, որտեղ հնարավոր է հաստատվի Մեծ Բրիտանիայի ԵՄ անդամակցության պայմանների փոփոխությունների նախագիծը: Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի պահանջները վերաբերում են չորս ոլորտների` մրցակցությանը, ինքնիշխանությանը, սոցիալական քաղաքականությանը և տնտեսական կառավարմանը:

Նույն շարքից