Առողջապահություն Հասարակություն 

Զիկա վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ է 56 մլն դոլար. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանել է Զիկա վիրուսի դեմ պայքարի համար պատասխան գործողությունների պլան՝ հայտնում է Reuters գործակալությունը։

Հաղորդվում է, որ վիրուսի դեմ պայքարի համար պահանջվում է 56 մլն դոլար։ Պլանը ներառում է հիվանդությունների վերահսկման ուժեղացում, մոծակների դեմ պայքար, պատվաստանյութերի արագացված ուսումնասիրություն։

Զիկա վիրուսի պատճառով ԱՀԿ-ն փետրվարի սկզբին միջազգային արտակարգ դրություն էր հայտարարել։

Նույն շարքից