Հասարակություն 

Ահաբեկչություն՝ Անկարայում. կան զոհեր

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է «Hürriyet Daily-ն:

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել զինվորականների հանրակացարանի մոտակայքում:

Հաղորդվում է առնվազն հինգ զոհի և տասը վիրավորների մասին: Պայթուցիկ սարքը եղել է կայանված ավտոմեքենայի մեջ:

Թուրքիայի իշխանությունները պայթյունը ահաբեկչություն են որակել:

Նույն շարքից