Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 17-ին երևանյան ժամանակով 20:30-ին պայթյուն է որոտացել Անկարայի կենտրոնական թաղամասում` զինվորական հանրակացարանի մոտակայքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Hurriyet daily news-ի տվյալներով` պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 61-ը՝ վիրավորվել են:
Հաղորդվում էր, որ ոստիկանների տեղափոխող մեքենա է պայթեցվել: Երկրի իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են անվանել: