Ստամբուլի հայկական «Ակօս» թերթը հաղորդում է, որ Իտալիայում հետաքննություն է սկսվել Թուրքիայի նախագահի որդի՝ Բիլալ Էրդողանի նկատմամբ։
Բոլոնիայի դատախազությունը կասկածներ ունի, որ նա Իտալիա է ժամանել ոչ թե Ջոն Հոփկինսի համալսարանի դոկտորական աստիճան ստանալու, այլ «փողեր լվանալու» համար։
Բիլալ Էրդողանին մեղադրում են ահաբեկչությանը աջակցելու մեջ։ Դա հատկապես վերաբերում է ԴԱԻՇ-ից էժան գնով նավթ գնելուն։