Հասարակություն Պատահարներ 

Երևանում այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ ամբողջությամբ

Փետրվարի 18-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում` «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.18-ին, մարվել՝ 00.28-ին:

Այրվել են «VIVA» տաքսի ծառայությանը պատկանող «Opel Astra» մակնիշի 35 SV 221 պ/հ ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ ամբողջությամբ:

Նույն շարքից