ՀՀ կառավարության այսօր կայացած նիստում քննարկվել է ՀՀ Տարածքային կառավարաման և արտակարգ իրավիճակների նախարարության կիսման հարցը:Նախագիծը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Ըստ այդմ նախարարությունը կրկին կվերանվանի Տարածքային կառավարաման, որից կառանձնացվի Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Այս որոշումը կայացվել է, քանի, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում ՀՅԴ-ն ստանալու է ՏԿՆ-ն:
Կառավարության որոշումը կհաստատվի վաղվա ԱԺ արտահերթ նիստում:
Կառավարության մեկ այլ որոշմամբ 2016 թվականի մարտի 7-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2016 թվականի մարտի 12-ը` շաբաթ օրը: