Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու առթիվ: «Պարոն Կուտոյանն այսօր առաջին անգամ ներկա է կառավարության նիստին: Շնորհավորում ենք նրան ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելու առիթով և ցանկանում բեղմնավոր աշխատանք»,- ասել է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ Գ. Կուտոյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել փետրվարի 12-ին: