Հասարակություն 

«Նուբարաշեն»-ում կալանավորների միջև շախմատի մրցույթ է կազմակերպվել

Հունվարի 1-ից մինչ օրս  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում  սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպել է 18 կինոդիտում-քննարկում, որին մասնակցել են շուրջ 70 դատապարտյալներ, այդ թվում` նաև ցմահ ազատազրկման դատապարտվածներ:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օրերս կազմակերպվել է նաև շախմատի ներհիմնարկային մրցաշար այնտեղ գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող կալանավորված անձանց միջև:
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Կոմանդատ Մամադի Մուհամադը, 2-րդ տեղն է զբաղեցրել Մ.Ա. Շահզաման, իսկ 3-րդ տեղում Ռ.Ռ. Ջաֆար Մոհամադալին է: Հաղթողները պարգևատրվել են շնորհակալագրերով:

Նույն շարքից