Քաղաքական 

Թուրքիայում պայթյունն իրագործելու մեջ մեղադրում են Սիրիացի փախստականի

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած  պայթյունն իրագործելու մեջ մեղադրում են  Սիրիացի փախստական Սալիխ Նաջարին, այս մասին հաղորդում է Yeni Safak-ը հղում անելով ոստիկանության իր աղբյուրին:

Ըստ տեղեկության ահաբեկիչին հաջողվել է ճանաել մատնահետքերից, որոնք նրանից վերցրել էին սահմանն հատելիս:  Հայտնի է նաև որ պայթեցված ավտոմեքենան վարձակալվել է 15 օր առաջ Իզմիր քաղաքում:

 

Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 17-ին երևանյան ժամանակով 20:30-ին պայթյուն է որոտացել  Անկարայի կենտրոնական թաղամասում` զինվորական հանրակացարանի  մոտակայքում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը, հայտնել էին թուրքական լրատվամիջոցները։

Hurriyet daily news-ի տվյալներով` պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 61-ը՝ վիրավորվել են:

Նույն շարքից