Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Երևանում. 80 ամյա բնակիչի դին դուրս են բերել քաղաքացիները

Փետրվարի 18-ին՝ ժամը 12։30-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 175 շենքի  4-րդ հարկում այրվում է բնակարան, իսկ ներսում քաղաքացի կա. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 37-րդ բնակարանում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում այրվել է մահճակալը` մասամբ և ջերմահարվել զգեստապահարանը:
Հրշեջ-փրկարարները շքամուտքում հայտնաբերել են տան բնակիչ՝ 1936 թ. ծնված Լ. Հ.-ի դին, որը մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը դուրս է բերվել տեղի ուժերով:

Նույն շարքից