Թուրքական բանակը ռմբակոծում է քրդերի դիրքերը Իրաքի հյուսիսում, հաղորդում է Reuters:
Ըստ ռազմական աղբյուրի, Թուրքիայում արգելված Քրդական Աշխատավորական Կուսակցության դիրքերին հարված է հասցվել փետրվարի 17-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, օդուժի նպատակակետ են ընտրվել 60-70 հոգուց բաղկացած խմբավորման դիրքերը:
Ավլի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան շարունակելու է հարվածներ հասցնել Սիրիայի քրդերին: