Վերլուծական գլխավոր 

Ըստ ՀՀ ԿԲ-ի ՀՀ քաղաքացիները կարող են համատեղ ձեռնարկություններ բացել Ադրբեջանի հանրապետության հետ

Օրերս «ԱԼԳԱ» իրավաբանական ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ՀՀ ԿԲ-ի պատասխանը փաստաբանական հարցմանը:  Նշենք, որ հարցում էր արվել ԿԲ՝ պարզելու համար Ադրբեջանի մասնակցության չափը ՎՏԲ Հայաստան բանկում և դրա հետևանքով ՀՀ-ի համար առաջացած հնարավոր սպառնալիքները:

ՀՀ ԿԲ-ն իր պատասխանում միանշանակ ընդունել է,որ ի սկզբանե տեղյակ է եղել Ադրբեջանի կողմից ՎՏԲ Բանկի սեփականատեր դառնալու փաստին և կարելի է ասել, որ հենց ինքն էլ արտոնել է Ադրբեջանի կողմից ՀՀ-ում տնտեսական գործունեության ծավալումը: Սակայն ԿԲ-ի պատասխանի զավեշտը հետևյալում է՝  որպեսզի արդարացնեն իրենց կողմից կատարված, մեղմ ասած, ՀՀ-ին ծանրագույն վնաս հասցրած սխալը, ՀՀ ԿԲ-ն մատնանշում է,որ ՎՏԲ Հայաստան բանկը, անկախ այն հանգամանքից, որ ադրբեջանական է, 5 տարվա ընթացքում մոտ 15 միլիոն դոլար հարկ է մուծել և ներդրումներ կատարել ՀՀ-ում: Փաստացի, ըսը ԿԲ-ի, ստացվում է,որ կարևորը փողն է, որ մտնում է ՀՀ պետբյուջե: Էական չէ, թե որտեղից, ինչ միջոցով և ինչ գնով է այն մտնում պետբյուջե: Շարունակելով այս տրամաբանությունը՝ կարելի է ենթադրել,  որ ցանկացած հայկական ՍՊԸ կարող է փայատեր վերցնել Ադրբեջանի հանրապետությանը և ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալել:

Ասենք՝ Հայոց Բանակին սնունդ մատակարարել կամ ՀՀ ԱԱԾ-ի համար համազգեստ կարել, կարևորը որ ՀՀ բյուջէ տարեկան գոնե մի 3 միլիոն դոլար գումար մուծի:

Նախ ուզում ենք հիշեցնել ՀՀ Կբ-ին, որ այդ 3 միլիոն դոլարը, որը ՎՏԲ Հայաստան Բանկը տարեկան մուծել է ՀՀ պետբյուջե,  ՀՀ-ում ծավալած տնտեսական գործունեության և ՀՀ քաղաքացիներից կեղեքած գումարներն են: Բուն իմաստով, Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանում ուղղակի փող է աշխատում և եթե 3 միլիոն դոլար տարեկան մուծել է բյուջե, ուրեմն մոտ 7 միլիոն դոլար էլ շահույթ է ստացել, որն արդյունքում դարձել է սպառազինություն և ուղղվել հենց  ՀՀ-ի դեմ:

Ինչևէ, կարելի է ֆիքսել, որ ՀՀ ԿԲ-ն իր պատասխանով ֆիքսեց Հայրենիքի Դավաճանության օրինականացման գինը` տարեկան  մինիմում 3 միլիոն դոլար:

Այստեղ ուղղակի բաց է մնում մի քանի հարց, որոնց, մեր կարծիքով, ՀՀ ԿԲ-ն նույնպես պարտավոր է պատասխանել:

Իսկ ի՞նչ արժե ադրբեջանական գնդակից զոհված հայ զինվորի կյանքը: Ի՞նչ արժեն նրա ծնողների արցունքները:

Ի՞նչ արժե եռաբլուրում հանգչող մեր ազգի հերոսների հիշատակը:

Ի՞նչ արժե Արցախը:

Իրոք  տեղին է հիշել «Շուրիկի արկածները» հանրահայտ ֆիլմի հերոսի արտահայտությունը՝  «Հրապարակեք, խնդրում եմ, ամբողջ ցուցակը»:

Նույն շարքից