Քաղաքական Միջազգային 

Թուրքիայում ևս մեկ պայթյուն է հնչել

Թուրքիայում ևս մեկ պայթյուն է հնչել: Տեղի լրատվամիջոցների տեղեկացմամբ Դիարբեքիրի նահանգում, զինվորական շարասյան ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 6 զինվոր:

 

Նշվում է, որ նահանգում անցկացվում է հակահաբեկչական գոծողություններ:

Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 17-ին երևանյան ժամանակով 20:30-ին պայթյուն է որոտացել  Անկարայի կենտրոնական թաղամասում` զինվորական հանրակացարանի  մոտակայքում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում տեղի ունեցած պայթյունից հետո հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը, հայտնել էին թուրքական լրատվամիջոցները։

Hurriyet daily news-ի տվյալներով` պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 61-ը՝ վիրավորվել են:

Նույն շարքից