Blog.pressfeed.ru-ն հետաքրքիր նյութ է հրապարակել` որո՞նք են առավելությունները, երբ սիրահարվել եք լրագրողի:
- Նրանք հարգում են փոխադարձ ազնվությունը:
Բոլոր լրագրողները աշխատանքի տարիներին սուտը զգալու հմտություն են ձեռք բերում, այպես որ ավելի լավ է անկեղծ լինեք, առավել ևս, որ նրանք էլ են անկեղծ:
- Նրանք հարուստ աշխարհայացք ունեն:
Նյութեր պատրաստելու համար լրագրողները ստիպված են լինում զանազան թեմաներ ուսումնասիրել և նրանց հետ երբեք չեք ձանձրանա, քանի որ ամեն ինչից տեղյակ են և սիրով կկիսվեն ձեր հետ:
3, Պպարտաճանաչ են:
Վստահ եղեք, որ ցանկացած խոստում կկատարեն: Եթե նրանք խոստանում եմ որևէ գործ ավարտել երեքշաբթի, ապա այդպես էլ կլինի:
4, Նրանք վարպետ են պլանավորման գործում:
Երբեք չեն մոռանա ձեր ծննդյան օրը կամ ձեզ համար կարևոր այլ իրադարձության, քանի որ ամեն հարցին մոտենում են նախօրոք պատրաստվելով:
- Նրանք ամեն բան լուրջ են ընդունում:
Եթե, օրինակ, պատրաստվում եք հանգստի մեկնել, նրանք նախօրոք կգտնեն ամբողջ անհրաժեշտ տեղեկությունները, կզրուցեն մասնագետների հետ, կնախապատրաստվեն բոլոր հավանական ռիսկերի դեմ և ուղեգիրը հավանաբար ձեռք կբերեն մեկ տարի առաջ:
- Նրանք միշտ գիտեն՝ ուր կարելի է գնալ:
Միշտ տեղյակ են՝ որտեղ ինչ նոր ակումբ է բացվել, և արժե՞, արդյոք, այնտեղ գնալ, այնպես որ բոլոր նորաբաց վայրեր կարող եք այցելել նրանց հետ, ի դեպ անվճար:
- Նրանք չեն վախենում փոփոխություններից:
Լրագրողի կյանքը փոփոխությունների մշտական շարան է: Ամեն օր ռեպորտաժների համար պետք է հորինել նոր թեմաներ, հարմարվել նոր սոցիալական, քաղաքական պայմաններին, այդ պատճառով նրանք փոփոխություններին բնական են արձագանքում:
- Նրանք շատ վճռական են:
Լրագրողները սովոր են գործել արագ, եթե նրանց հայտնեք ձեր ծրագրերի մասին, ապա վայրկյան անց այն կարող է հրապարակվել:
- Նրանք ամենուր իրենց մարդիկ ունեն:
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ, որի հետ ժամանակին հարցազրույց են արել, բանկի տնօրեն: Բոլոր այն վայրերում որտեղ մյուսերին սպասումեն երկար հերթեր, նրա առջև դռները բաց են:
- Նրանք լավ հեռանկարներ ունեն:
Ձեր ընտրյալը ողջ կյանքը չէ, որ լրագրող է աշխատելու, հնարավոր է շուտով խմբագիր դառնա կամ տեղափոխվի այլ ոլորտ: Վստահ եղեք նրանք լավ ապագա ունեն: