Հասարակություն 

Գալուստ Սահակյանի հիվանդանոցում հայտնվելու «մեղավորը» գարունն է

Ինչպես տեղեկացրել էինք  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ նրան այսօր  տեսակցելու էին գնացել  ԱԺ փոխնախագահներ՝ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը, ինչպես նաև ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

 

Տեսակցելուց հետո լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում Գալուստ Սահակյանը, Շարմազանովը պատասխանեց. «Նորմալ է, փառք աստծո, ապաքինվում է պարոն Սահակյանը, հուսով եմ շուտով կապաքինվի եւ կվերադառնա բնականոն աշխատանքի»:

 

Հերմինե Նաղդալյանն էլ ասաց, որ անհանգստանալու կարիք չկա, բժիշկների հսկողության տակ է գտնվում: «Երեւի գարունն իր ազդեցությունը թողել է, հուսով եմ՝ շատ շուտ կապաքինվի»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

 

 

 

Նույն շարքից