Մոսկվայում բերման են ենթարկել ազգությամբ վրացի «օրենքով գող» Լեվան Աբուլաձեին հայտնի «Լեվան Սուխումսկի» մականունով: Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, քրեական հեղինակությւոնը երկրում գտնվել է կեղծ անձնագրով:
Ըստ ուժային կառույցների հայտարարության Աբուլաձեի մուտքն Ռուսաստան արգելվել է դեռևս 2014 թվականին: Սակայն նա երկիրը չի լքել: Ըստ տեղեկության նրա մոտ սպայս տեսակի թմրամիջոց են հայտնաբերել:
«Լեվան Սուխումսկի»-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: