Գիրք նվիրել կարելի է ոչ միայն Փետրվարի 19-ին, այլև ամբողջ տարի: Այսօր Անալիտիկ մամուլի ակումբում այս տոնի առիթով խոսեց «Անտարես» հրատարկչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
« Գրքի տոնը Հայաստանում սկսել են տոնել 2008 թ սկսած, երբ ՀՀ Գրողների միության այդ ժամանակվա նախագահ Լևոն Անանյանը որոշեց Հովհանես Թումանյանի ծննդյանը օրը վերածել համազգային տոնի՝ անվանելով այն գիրք նվիրելու օր, այսպիսով վերաիմաստովորելով գրքի դերն ու նշանակությունը մարդու կյանքում»: Բանախոսը նշեց, որ վերջին տարիներին այս տոնը մեզանում իսկապես վերածվել է հետաքրքիր միջոցոռման, որի համար հիմնավորված պատճառները կան. «Ամեն բան փոխվեց 2012թ-ին, երբ Երևանը հռչակվեց Գրքի մայրաքաղաք: Այս հանգամանքը շատ բան փոխեց թե՛ հասարակության գիտակցության մեջ և թե՛ պետական կառավարաման մակարդակով»,-նշեց Ա. Նիկողոսյանը՝ հավելելով, որ այդ ամենի մեջ իր մեծագույն դերակատարաությունն ունեցան հիմնականում մի քանի հրատարակչություններ, որոնք սկսեցին տպագրել ժամանակակից և դասական գրականություն:
Անդրադառնալով ժամանակակից գրողների ՝ ի դեմս Հ. Չարախչյանի, Ա.Պաչյանի, Լ. Խեչումյանի, գրականագետը նշեց, ո ր երիտասարդ գրողները ևս իրենց որոշակի լուման ներդրեցին այս գործում: «Թեև յուրաքանչյուրն իր միտումով, սակայն մեկ գաղափարի շուրջ համախմբվելով կարողացանք փետրվարի 19 վերածել իրական տոնի»:
Գրքի շուկայի խնդիրներին անդառանալով Ա. Նիկողոսյանը փաստեց, որ այսօր շուկան այլ է, որը համեմատած նախորդ տարիների հետ ունի գրքերի լայն տեսականի: « Համեմատելով նախորդ տարիներին գրախանութներում վաճառվող գարականությանը, ապա պետք է ասեմ, որ եթե 5-6 տարի առաջ գրախանութներում 80% ռուսալեզու և այլալեզու գրականություն էր և միայն 20 % հայալեզու, ապա այսօր բոլորովին այլ է՝ գրեթե 180 աստիճանով փոխվել պատկերը: Հիմա հայերեն տպագրությունները գերակշռող մասն են կազմում »: Անդրադառնալով թարգմանական գրականության վաճառքի գրականագետը ասաց, որ հայ ընթերցողը գնում է միայն այն հեղինակի գիրքը, որին ճանաչում է, ինչպես Մ. Բուլգակով, Վ. Հյուգո սրանք առավել հեշտ վաճառվող հեղինակներն են, որոնց ընթերցողն արդեն ճանաչում և սիրում է: «Բազմաթիվ թարգմանություններով մենք ապացուցինք, որ ավելի լավ է ունենալ հայերենը և կարդալ հայերեն, հաջողված թարգամանությունների պարագայում նախապատվությունը տրվում է հայերենին»:
Իսկ թե որտեղ է մնում պետական կառույցների, այս դեպքում Մշակույթի նախարարության մասն այս գործում, բանախոսը ասաց, որ դեռևս 2002 թ. սկսած մշակույթի նախարարությունում կա պետական բյուջեով հաստատված ծրագիր՝ «Աջակցություն գրականության հրատարակմանը և հրատարակման պետական պատվեր» ծրագրերի շրջանակում, որի շրջանակում էլ կատարավում են որոշակի տպագրություններ՝ այդ ֆոնդից դուրս գրված գումարներով, որոնք, ինչպես բանախոսը նշեց, այդքան էլ մեծ չեն: «Իհարկե, ֆինանսական մասից զատ լավ կլիներ, որ նախարարությունը առավել մեծ ծրագրեր իրականացներ գրքի վերաբերմունքի բարձրացման ուղղությամբ ,- ասաց Ա. Նիկողոսյանը:
Իր խոսքը ամփոփելով «Անտարես» հրատարակչության խմբագիրն նշեց, որ այսօր կարող ենք հպարտությամբ փաստել, որ կան համաշխարհային հեղինակներ, որոնք դեռևս չեն թարգմանվել ռուսերենով, իսկ հայ ընթերցողը պատիվ ունի ընթերցել անմիջապես բնագրի թարգմանությունից և այդ գործում իր մեծագույն ներդրումն ունի թե՛ հայ ընթերցողը, թե ՛ գրողները և հատկապես հրատարակող ընկերությունները, որոնց ջանքերի շնորհիվ մերօրյա շուկայում առկա են հայալեզու և բազմազան, բազմաբովանդակ և որոկյալ գրքեր: