Հայաստան Քաղաքական 

Պաշտոնից ազատված փոխնախարարը նշանակվել է գլխավոր խորհրդական

Քաղաքաշինության նախարարությունից տեղեկանում ենք, որ Ռուզան Ալավերդյանը նշանակվել է նախարար Նարեկ Սարգսյանի գլխավոր խորհրդական:

Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաման էր ստորագրել, որով աշխատանքից ազատել էր քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ռուզան Ալավերդյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

Նույն շարքից