Հասարակություն 

36-ամյա Արագածը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում սպանել է Նավասարդին և վնասել Համլետի մեքենան

36-ամյա Արագած Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Նավասարդ Աբգարյանին, դիտավորությամբ վնասել Համլետ Բադալյանին պատկանող Opel Vectra մակնիշի ավտոմեքենան:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով եւ 185 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ Բերդի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նույն շարքից