Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից իրեն հատկացված պաշտպանությունից այն բանից հետո, երբ պարզել է, որ կառույցը զբաղված է եղել իրեն գաղտնալսելով: Gazeta.ru-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:
«Ինձ միանշանակ հայտնի է դարձել, որ Անվտանգության ծառայության աշխատակից Դանիլենկոն երկու խումբ է վարձել, որոնք, ծառայության ռեսուրսները օգտագործելով, գաղտնալսել են ինձ և իմ գործընկերներին, այդ իսկ պատճառով էլ հարկադրված հրաժարվել եմ թիկնապահական այդ ծառայությունից, չնայած, որ շնորհակալ եմ ինձ ուղեկցած տղաներին»,- աղբյուրի փոխանցմամբ հայտարարել է Սաակաշվիլին: