Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպան ու Թուրքիան պետք է կիսեն միգրացիոն ճգնաժամի պատասխանատվությունը։
Այդ մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը.
«Անհրաժեշտ է, որ Եվրոպան ու Թուրքիան կիսեն պատասխանատվությունը։ Մենք պետք է պաշտպանենք մեր արտաքին սահմանները, մենք պետք է պայքար մղենք մաքսանենգների դեմ։ Անհրաժեշտ է գտնել լեգալ ճանապարհներ, որոնցով մարդիկ կարող են ընկնել ԵՄ»։
Մերկելը, որը Բրյուսելում պետք է մասնակցի ԵՄ-ի գագաթնաժողովին, հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի բացակայությանը՝ կապված Անկարայի սարսափելի ահաբեկչության հետ։