Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Էր-Ռիադը պատրաստ չէ կրճատել նավթի արդյունահանումը: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին թագավորության ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրն ասել է Agence France Presse գործակալությանը տված հարցազրույցում:
«Եթե այլ արտադրողներ ցանկանում են սահմանափակել կամ համաձայն են «սառեցմանը», եթե խոսենք հավելյալ արդյունահանման մասին, դա կարող է ազդել շուկայի վրա: Սակայն Սաուդյան Արաբիան պատրաստ չէ կրճատելու արդյունահանումը», - աղբյուրը մեջբերում է սաուդացի նախարարի խոսքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին նավթի արդյունահանման` հունվարյան մակարդակով սառեցման մասին համաձայնագիր են կնքել Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը և Վենեսուելան: Այս երկրները միասին արդյունահանում են համաշխարհային ողջ պաշարի մոտ մեկ չորրորդը:
Համաձայնագրի նպատակն է նպաստել շուկայական անկող գների կայունացմանը: