Հասարակություն Իրավական 

Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու անհետաձգելի քննչական գործողություններ են ձեռնարկվել

2016 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում, գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով առաջին կայազորային քննչական բաժնում կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Քննության արդյունքների մասին ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ։

Նույն շարքից